American Corner Vanadzor

Վանաձորի ամերիկյան անկյունը (ՎԱԱ) գործում է 2007-ի հուլիսից: Այն փոխհամագործակցության ծրագիր է Հայաստանում ԱՄՆ դեսպանության հասարակայնության հետ կապերի բաժնի և Լոռու մարզային գրադարանի միջև: Անկյան հիմնական ծառայություններն անվճար են և այն բաց է հանրության համար: Հավաքածուն հիմնականում համալրված է հայ-ամերիկյան համագործակցությանը միտված կրթական, մշակութային և բիզնես ռեսուրսներով: Հիմնական ծառայությունների մատուցումից բացի ՎԱԱ-ն կազմակերպում է դասախոսություններ, սեմինարներ, ցուցահանդեսներ, ամերիկյան ֆիլմերի ցուցադրություններ: Այստեղ կան գրքեր և գրքույկներ, ամերիկյան հանդեսներ և տեսաֆիլմեր անգլերեն, հայերեն և ռուսերեն լեզուներով:


Իրադարձություններ

02.06.2010 2:30pmԱվտոշրջագայություն ԱՄՆ ճանապարհներով
2010-ի հունիսի 2-ին Վանաձորի ամերիկյան անկյունում տեղի ւոնեցավ "Ամերիկացիները ամերիկյան անկյունում" շարքի հերթական անգլերեն դասախոսությունը:
05.05.2010 2:30pmԲիթերի գրականությունը 1950-ական թվականների Ամերիկայում
2010թ. մայիսի 5-ին Վանաձորի ամերիկյան անկյունում կազմակերպվեց «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի հերթական հրապարակային դասախոսությունը «Բիթերի գրականությունը 1950-ական թվականների Ամերիկայում» թեմայով:
07.04.2010 2:30amԶենքի կրման իրավունքը ԱՄՆ-ում և Հայաստանում
Հարգելի բարեկամներ,

2010-ի ապրիլի 7-ին ժամը 14:30-ին հրավիրում ենք մասնակցելու Վանաձորի ամերիկյան անկյան "Ամերիկացիները ամերիկյան անկյունում" շարքի հերթական անգլերեն դասախոսությանը:
03.03.2010 2:00pmԴասախոսություն Սմիթսոնյան ինստիտուտի մասին
2010 թ. մարտի 3-ին ժամը 14:00-ին հրավիրում ենք ձեզ մասնակցելու Վանաձորի ամերիկյան անկյան «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի հերթական դասախոսությանը:
more...

Այլ Անկյուններում

26.08.2010 10:47amԱմերիկյան քրեական իրավունքը պատճառական կապի խնդրի վերաբերյալ
2010-ի սեպտեմբերի 15-ին, ժամը 15:00-ին հրավիրում ենք Գյումրիի ամերիկյան անկյան հերթական անգլերեն դասախոսությանը, որը կներկայացնի ամերիկյան դեսպանության իրավախորհրդատու Սթիվ Կեսլերը:
24.08.2010 1:30pmՉորս դասախոսություն Ամերիկյան Անկյունում
2010 թ.-ի օգոստոսի 24, 26, 31-ին և սեպտեմբերի 2-ին Ամերիկյան անկյունում կանցկացվի չորս դասախոսություն հետևյալ թեմաներով՝ «Ինչպես լրացնել հայտը», «Ինչպես գրել դիմումը», «Ինչպես պատրաստվել միջազգային թեսթերին (TOEFL,GRE, GMAT, SAT)», և «Ինչպես անցնել հարցազրույցը»:
06.08.2010 3:00pmԱնգլերենի ուղղագրության մրցույթ
2010թ. օգոստոսի 6-ին, ժամը 15:00-ին Կապանի ամերիկյան անկյունը դպրոցականների համար կազմակերպեց ուղղագրության մրցույթ անգլերենի միջակ իմացությամբ մասնակիցների համար` Սփելինգ Բի անվանումով:
05.08.2010 11:00amԱնգլերենի ուղղագրության մրցույթ սկսնակների համար
2010թ. օգոստոսի 6-ին, ժամը 11:00-ին Կապանի ամերիկյան անկյունը դպրոցականների համար կազմակերպեց անգլերենի ուղղագրության մրցույթ: