American Corner Vanadzor

Մեր մասին

Մեր առաքելությունը | Ինչպես մեզ դիմել | Աշխատակազմ

Վանաձորի ամերիկյան անկյունը գործում է 2007-ի սեպտեմբեր ամսից: Այն փոխհամագործակցության ծրագիր է Հայաստանում ԱՄՆ դեսպանության հասարակայնության հետ կապերի բաժնի և Լոռու մարզային գրադարանի միջև: Անկյան հիմնական ծառայություններն անվճար են և այն բաց է հանրության համար: Հավաքածուն հիմնականում համալրված է հայ-ամերիկյան համագործակցությանը միտված կրթական, մշակութային և բիզնես ռեսուրսներով: Հիմնական ծառայությունների մատուցումից բացի Վանաձորի ամերիկյան անկյունը կազմակերպում է դասախոսություններ, սեմինարներ, ցուցահանդեսներ, ամերիկյան ֆիլմերի ցուցադրություններ: Այստեղ կան գրքեր և գրքույկներ, ամերիկյան հանդեսներ և տեսաֆիլմեր անգլերեն, հայերեն և ռուսերեն լեզուներով:

Ներկայումս աշխարհում գործող ավելի քան 428 ամերիկյան անկյունների ցանցը ԱՄՆ պետդեպարտամենտի և այդ անկյունները հյուրընկալող տեղական կազմակերպությունների համագործակցության արդյունք է: 

Վանաձորի ամերիկյան անկյունը օգտվողներին տրամադրում է հյուրընկալ միջավայր և որակյալ ծառայություններ: Կրթական, հետազոտական և ճանաչողական ռեսուրսների որոնման համար տրամադրվող անվճար Ինտերնետը հանրությանը մատուցվող մեկ այլ արժեքավոր ծառայությունն է:

Պատկերասրահ