Միջոցառումներ
ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ Հայաստանում բացվեց Վանաձորի ամերիկյան անկյունը
2:50pm 12.09.2007
Սեպեմբերի 12-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ պաշտոնապես բացվեց Վանաձորի ամերիկյան անկյունը:
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռուդոլֆ Վ Պերինան իր խոսքում նշեց.
Այս անկյունը Վանաձորի և Լոռու մարզի բնակիչներին հնարավորություն կտա օգտվել բազմազան ռեսուրսներից, որ առկա են ամերիկյան անկյունում` օգնելով խորացնել Հայաստանի ու Ամերիկայի միջև երկխոսությունը և փոխըմբռնումը
Ամերիկյան անկյունները աշխարհի տարբեր երկրներում գործող փոքրիկ, ամերիկյան ոճի գրադարաններ են, որոնց հարկի տակ տեղ են գտնում Միացյալ Նահանգների մասին պատմող անգլերեն ռեսուրսներ: Ներկայումս գործող ամերիկյան անկյունների ցանցը ներառում է ավելի քան 370 այդպիսի գրադարան ամբողջ աշխարհում, որոնք ձևավորվել են ԱՄՆ պետքարտուղարության ու հյուրընկալ երկրի կազմակերպությունների համատեղ ջանքերով: Այս գրադարաններում ներկայացվում է տարբեր ձևաչափերի տեղեկատվություն Միացյալ Նահանգների մասին, մասնավորապես` հանրամատչելի տեղեկատու գրականության, գեղարվեստական գրականություն, ամսագրեր և տեսանյութեր: Այս ռեսուրսները վերաբերում են ամերիկյան հասարակությանը, ԱՄՆ-ում ուսանելու կամ բիզնեսով զբաղվելու հարցերին, ԱՄՆ պատմությանը ու անգլերենի ուսուցմանը: Ամերիկյան անկյունների հաճախորդներն օգտվում են նաև ինտերնետային կապով համակարգիչներից ու մասնակցում են կազմակերպվող տարբեր դասախոսությունների ու սեմինարների: Ամերիկյան անկյան ծառայություններն անվճար են և յուրաքանչյուր ոք կարող է օգտվել:
Ներկայումս Հայաստանում գործում են Երևանի, Գյումրու, Վանաձորի ամերիկյան անկյունները: Առաջիկայում` հոկտեմբերի 1-ին, կբացվի նաև Կապանի ամերիկյան անկյունը:
Հայաստանում Ամերիկյան անկյուններ ծրագիրը պաշտոնապես սկսվել է 2005թ-ին: Ներկայումս ամերիկյան անկյունները կազմակերպում են տարբեր միջոցառումներ, այդ թվում`
Ամերիկացիներն ամերիկյան անկյունում անգլերեն դասախոսությունները, որ ներկայացնում են ԱՄՆ դեսպանատան դիվանագիտական ծառայողները և Հայերն ամերիկյան անկյունում հայերեն դասախոսություններ, որ ներկայացնում են Միացյալ Նահանգների կառավարության փոխանակային և կրթական ծրագրերի շրջանավարտները, ամերիկյան ֆիլմերի ցուցադրումը, ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորների աջակցությամբ կազմակերպվող խոսակցական անգլերենի խմբակները և այլն:
Մանրամասն տեղեկությունների համար այցելեք www.americancorners.am կայքը:
Լուսանկարներ
Այլ Անկյուններում
| 23.05.2012 2:30pm | Քլարա Բարթոն՝ ամերիկացի հերոս Չորեքշաբթի, մայիսի 23-ին ժամը 14:30-ին, հրավիրում ենք մասնակցելու Երևանի ամերիկյան անկյան «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի «Քլարա Բարթոն՝ ամերիկացի հերոս» խորագրով դասախոսությանը: |
| 19.05.2012 1:00pm | Կյանքը ամերիկյան հարավում. գոյատևման ուղեցույց Շաբաթ, մայիսի 19-ին ժամը 13:00-ին հրավիրում ենք մասնակցելու Երևանի ամերիկյան անկյան «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի հերթական դասախոսությանը: «Կյանքը ամերիկյան հարավում. գոյատևման ուղեցույց» թեմայով : |
| 16.05.2012 2:30pm | Համալսարանից դեպի անձնական կարիերա. ուսումնառությունն ավարտելուց հետո աշխատանք գտնելը ԱՄՆ-ում Չորեքշաբթի, մայիսի 16-ին ժամը 14:30-ին հրավիրում ենք մասնակցելու Երևանի ամերիկյան անկյան «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի հերթական դասախոսությանը: |
| 15.05.2012 2:30pm | Անգլերեն լեզվի դասընթացի ավարտական միջոցառում Մայիսի 15-ին Երևանի ամերիկյան անկյունում տեղի ունեցավ անգլերեն լեզվի դասընթացն ավարտած երիտասարդների ավարտական միջացառումը: |


