Միջոցառումներ
Հայաստանի ամերիկյան անկյունների երկրորդ տարեկան աշխատաժողովը
12:05pm 01.10.2007
Ամերիկյան անկյունների տասը համակարգողներ և գրադարանների տնօրեններ մասնակցեցին սեպտեմբերի 26-28-ին Ծաղկաձորում անցկացված երկօրյա տարեկան աշխատաժողովին: Աշխատաժողովին մասնակցում էին Երևանում. Գյումրիում, Վանաձորում և Կապանում գործող ամերիկյան անկյունների համակարգողները: Ժողովի նպատակն էր մասնակիցներին օգնել ավելի խորությամբ հասկանալու ամերիկյան անկյուններ ծրագիրը, ինչպես նաև ներդնել ամերիկագիտական պաշարների օգտագործումը ամերիկյան անկյունների ամենօրյա աշխատանքում:
Պաշտոնական ծրագիրն սկսվեց ԱՄՆ դեսպանության հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն Թոմ Միթնախտի և Վիեննայից ժամանած տեղեկատվական պաշարների մասնագետ Բիլ Միդլթոնի ողջույնի խեսքով:
Երևանի տեղեկատվական պաշարների կենտրոնի ՏՊԿ տնօրեն Ներսես Հայրապետյանը ներկայացրեց Հայաստանում Ամերիկյան անկյուններ ծրագիրը, իսկ ավելի ուշ խոսեց նաև ամերիկյան անկյունների հաշվետվությունների ներկայացման կարգի վերաբերյալ: ՏՊԿ ասիստենտ Աննա Մկրտչյանը ներկայացրեց ԱՄՆ դեսպանատան տեղեկատվական ռեսուրսների կենտրոնի շտեմարանները և առցանց ռեսուրսները: Աշխատաժողովի հիմնական զեկուցողներից էր ԱՄՆ դեսպանության համակարգչային ցանցի ղեկավարման մասնագետ Ավետիք Պետրոսյանը: Նրա Էլեկտրոնային հաղորդաթերթերի առաքման Մեյլման ծրագրային ապահովման փաթեթի օգտագործումը ամերիկյան անկյուններում զեկուցումը սեմինարի առանցքային թեմաներից էր: ԱՄՆ հյուպատոս Ռոբին Բուսեն ներկայացրեց Ամերիկյան անկյուններում ԱՄՆ ուսանողական և զբոսաշրջային այցահրավերների, և Ներգաղթային մուտքի արտոնագրերի ամենամյա վիճակախաղի վերաբերյալ տեղեկատվության տարածումը թեման: ՀՀ ԱԺ գրադարանի վարիչ Ֆաթմա Խաչատրյանը ներկայացրեց ամերիկյան անկյուններում գրացուցակավորման հետ կապված մի շարք հարցեր: Բիլ Միդլթոնը անդրադարձավ մի քանի թեմաների, այդ թվում` Ինչպե՞ս ավելի լավ լուսաբանել միջոցառումները և ACSTAFF_L mailing list-ի խմբային հաղորդագրությունների առաքման համակարգի և ամերիկյան անկյունների կենտրոնական վեբ կայքի օգտագործումը: Միջազգային հետազոտությունների և փոխանակումների խորհրդի (IREX), Ամերիկյան խորհուրդների (ACCELS) և ԱՄՆ Խաղաղության կորպուսի ներկայացուցիչների ելույթները նույնպես կազմում էին աշխատաժողովի ծրագրի կարևոր մասը:
Բոլոր մասնակիցները եռանդով առլեցուն էին աշխատաժողովի վերաբերյալ: Նրանք նշում էին, որ իրարից բաժանվում են Ամերիկյան անկյուններ ծրագրի ավելի խորը ըմբռնումով, այլ անկյունների աշխատակիցների հետ համագործակցելու պատրաստակամությամբ և նոր ծրագրեր կազմելու համար վերանորոգված եռանդով:
Աշխատաժողովի փակման եզրափակիչ խոսքում Բիլ Միդլթոնը և դեսպանատան մշակութային հարցերի կցորդ Սյուզան Բրայդենսթայնը ամերիկյան անկյունների համակարգողներին և գրադարանների տնօրեններին հայտնեցին իրենց խորին երախտագիտությունը Հայաստանում ամերիկյան անկյուններ ծրագրի ընդհանուր հաջողության մեջ նրանց աշխատանքային ներդման համար:
Լուսանկարներ
Այլ Անկյուններում
| 23.05.2012 2:30pm | Քլարա Բարթոն՝ ամերիկացի հերոս Չորեքշաբթի, մայիսի 23-ին ժամը 14:30-ին, հրավիրում ենք մասնակցելու Երևանի ամերիկյան անկյան «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի «Քլարա Բարթոն՝ ամերիկացի հերոս» խորագրով դասախոսությանը: |
| 19.05.2012 1:00pm | Կյանքը ամերիկյան հարավում. գոյատևման ուղեցույց Շաբաթ, մայիսի 19-ին ժամը 13:00-ին հրավիրում ենք մասնակցելու Երևանի ամերիկյան անկյան «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի հերթական դասախոսությանը: «Կյանքը ամերիկյան հարավում. գոյատևման ուղեցույց» թեմայով : |
| 16.05.2012 2:30pm | Համալսարանից դեպի անձնական կարիերա. ուսումնառությունն ավարտելուց հետո աշխատանք գտնելը ԱՄՆ-ում Չորեքշաբթի, մայիսի 16-ին ժամը 14:30-ին հրավիրում ենք մասնակցելու Երևանի ամերիկյան անկյան «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի հերթական դասախոսությանը: |
| 15.05.2012 2:30pm | Անգլերեն լեզվի դասընթացի ավարտական միջոցառում Մայիսի 15-ին Երևանի ամերիկյան անկյունում տեղի ունեցավ անգլերեն լեզվի դասընթացն ավարտած երիտասարդների ավարտական միջացառումը: |

