Միջոցառումներ
Կառլոս Կաստանեդան և անսահմանության սառնությունը. մի սիրո պատմություն
4:00pm 02.04.2008
2008-ի ապրիլի 2-ին Վանաձորի ամերիկյան անկյունում կազմակերպվեց “Կառլոս Կաստանեդան և անսահմանության սառնությունը. մի սիրո պատմություն” խորագրով ոչ-ֆորմալ զրույց-հանդիպում նվիրված ամերիկացի գրող, մարդաբան Կառլոս Կաստանեդաի` մեր ժամանակների մեծագույն գրական խաբեբաներից և միաժամանակ ամենաազնիվ հեղինակներից մեկի կյանքին և ստեղծագործությանը, որի ազդեցությունը ժամանակակից մշակույթի ամենատարբեր ոլորտների վրա հսկայական է:
Միջոցառումը, որին մասնակցեցին 16 ուսանողներ քաղաքի բուհերից, վարեցին ամերիկյան անկյան համակարգող Ակսել Մկրտչյանը և “Ուդդիանա” ՀԿ-ի նախագահ Ռուբեն Մխիթարյանը:
Այլ Անկյուններում
| 23.05.2012 2:30pm | Քլարա Բարթոն՝ ամերիկացի հերոս Չորեքշաբթի, մայիսի 23-ին ժամը 14:30-ին, հրավիրում ենք մասնակցելու Երևանի ամերիկյան անկյան «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի «Քլարա Բարթոն՝ ամերիկացի հերոս» խորագրով դասախոսությանը: |
| 19.05.2012 1:00pm | Կյանքը ամերիկյան հարավում. գոյատևման ուղեցույց Շաբաթ, մայիսի 19-ին ժամը 13:00-ին հրավիրում ենք մասնակցելու Երևանի ամերիկյան անկյան «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի հերթական դասախոսությանը: «Կյանքը ամերիկյան հարավում. գոյատևման ուղեցույց» թեմայով : |
| 16.05.2012 2:30pm | Համալսարանից դեպի անձնական կարիերա. ուսումնառությունն ավարտելուց հետո աշխատանք գտնելը ԱՄՆ-ում Չորեքշաբթի, մայիսի 16-ին ժամը 14:30-ին հրավիրում ենք մասնակցելու Երևանի ամերիկյան անկյան «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի հերթական դասախոսությանը: |
| 15.05.2012 2:30pm | Անգլերեն լեզվի դասընթացի ավարտական միջոցառում Մայիսի 15-ին Երևանի ամերիկյան անկյունում տեղի ունեցավ անգլերեն լեզվի դասընթացն ավարտած երիտասարդների ավարտական միջացառումը: |