American Corner Vanadzor

Միջոցառումներ

Կարիերայի զարգացման թրեյնինգ-սեմինար

3:00am 21.01.2009

2009 թ.-ի հունվարի 21-22-ը, Վանաձորի ամերիկյան անկյունը կազմակերպեց սեմինար: Սեմինարում ներառնված թեմաները բազմաթիվ էին` ինչպես պատրաստել ռեզյումե և ուղեկցող նամակ, ռեզյումեների տեսակները և դրանց համապատասխան ոճերը, ռեզյումեի և CV-ի տարբերությունը, ինչպես նաև աշխատանքի ընդունվելու համար հարցազրույցի պատրաստվելու կարգը: Սերգեյ Մովսիսյանը մասնակիցներին մի շարք թեմաներ առաջարկեց քննարկման համար:

Սեմինարի երկրորդ օրը, Սերգեյը Դավորի և Ջոնի հետ միասին աշխատանքի ընդունման իմպրովիզացված հարցազրույցներ ներկայացրեցին մասնակիցներին, հաջող և անհաջող հարցազրույցների օրինակներ ցույց տալու համար: Հարցազրույցից հետո, մասնակիցները քննարկեցին սեմինարի արդյունքները: Շուրջ 20 ուսանողներ Վանաձորի տարբեր բուհերից, մասնակցեցին ուսուցմանը և հույս հայտնեցին որ այն օգտակար կլինի իրենց աշխատանքային կարիերայի զարգացման գործում:

Այլ Անկյուններում

23.05.2012 2:30pmՔլարա Բարթոն՝ ամերիկացի հերոս
Չորեքշաբթի, մայիսի 23-ին ժամը 14:30-ին, հրավիրում ենք մասնակցելու Երևանի ամերիկյան անկյան «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի «Քլարա Բարթոն՝ ամերիկացի հերոս» խորագրով դասախոսությանը:
19.05.2012 1:00pmԿյանքը ամերիկյան հարավում. գոյատևման ուղեցույց
Շաբաթ, մայիսի 19-ին ժամը 13:00-ին հրավիրում ենք մասնակցելու Երևանի ամերիկյան անկյան «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի հերթական դասախոսությանը: «Կյանքը ամերիկյան հարավում. գոյատևման ուղեցույց» թեմայով :
16.05.2012 2:30pmՀամալսարանից դեպի անձնական կարիերա. ուսումնառությունն ավարտելուց հետո աշխատանք գտնելը ԱՄՆ-ում
Չորեքշաբթի, մայիսի 16-ին ժամը 14:30-ին հրավիրում ենք մասնակցելու Երևանի ամերիկյան անկյան «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի հերթական դասախոսությանը:
15.05.2012 2:30pmԱնգլերեն լեզվի դասընթացի ավարտական միջոցառում
Մայիսի 15-ին Երևանի ամերիկյան անկյունում տեղի ունեցավ անգլերեն լեզվի դասընթացն ավարտած երիտասարդների ավարտական միջացառումը: