American Corner Vanadzor

Միջոցառումներ

Վանաձորի ամերիկյան անկյունում նշվեց Halloween-ը

2:30pm 31.10.2009

2009թ. հոկտեմբերի 31-ին, Վանաձորի ավագ դպրոցի եւ համալսարանի 14 ավարտական կուրսի ուսանողներ հավաքվեցին ամերիկյան անկյունում՝ նշելու ամերիկյան Հալոուին տոնը: Միջոցառումը սկսվեց հանդերձանքների ցուցադրությամբ. բոլոր մասնակիցները կրում էին սարսափազդու հանդերձանքներ: Նրանք թիմերով խաղացին Հալոուինի թեմաներով տարբեր խաղեր: Դահլիճը զարդարված էր դդումների թղթե շղթաներով և, այսպես կոչված, "Ջեքի կանթեղներով":

Ամերիկյան անկյունը կազմակերպեց նաև լավագույն թխվածքի եւ դդմի ձեւավորման մրցույթ: Ժուրին ընտրեց երեք լավագույն հանդերձանքները, որոնց հաղթողները պարգևատրվեցին գրքային մրցանակներով:

Հալոուինի մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար այցելեք http://en.wikipedia.org/wiki/Halloween կայքը:

Լուսանկարներ

Հալոուինը Վանաձորի անկյունում

Հալոուինը Վանաձորի անկյունում

Այլ Անկյուններում

23.05.2012 2:30pmՔլարա Բարթոն՝ ամերիկացի հերոս
Չորեքշաբթի, մայիսի 23-ին ժամը 14:30-ին, հրավիրում ենք մասնակցելու Երևանի ամերիկյան անկյան «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի «Քլարա Բարթոն՝ ամերիկացի հերոս» խորագրով դասախոսությանը:
19.05.2012 1:00pmԿյանքը ամերիկյան հարավում. գոյատևման ուղեցույց
Շաբաթ, մայիսի 19-ին ժամը 13:00-ին հրավիրում ենք մասնակցելու Երևանի ամերիկյան անկյան «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի հերթական դասախոսությանը: «Կյանքը ամերիկյան հարավում. գոյատևման ուղեցույց» թեմայով :
16.05.2012 2:30pmՀամալսարանից դեպի անձնական կարիերա. ուսումնառությունն ավարտելուց հետո աշխատանք գտնելը ԱՄՆ-ում
Չորեքշաբթի, մայիսի 16-ին ժամը 14:30-ին հրավիրում ենք մասնակցելու Երևանի ամերիկյան անկյան «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի հերթական դասախոսությանը:
15.05.2012 2:30pmԱնգլերեն լեզվի դասընթացի ավարտական միջոցառում
Մայիսի 15-ին Երևանի ամերիկյան անկյունում տեղի ունեցավ անգլերեն լեզվի դասընթացն ավարտած երիտասարդների ավարտական միջացառումը: