American Corner Vanadzor

Միջոցառումներ

Ամերիկյան ծագմամբ ճապոնացիների աքսորը Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում

2:00pm 03.02.2010

2010 թ. մարտի 3-ին Վանաձորի ամերիկյան անկյունում տեղի ունեցավ «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի հերթական դասախոսությունը: «Ամերիկյան ծագմամբ ճապոնացիների աքսորը Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ ամերիկյան դեսպանության տնտեսագետ Մարկո Վելիկոնյան:

Դասախոսության ընթացքում պրն. Վելիկոնյան ներկայացրեց պատերազմի ժամանակագրությունը, ըստ որի ամենանշանակալիցը 1941թ.-ի դեկտեմբերի 7-ին, Ճապոնիայի ռազմաօդային ուժերի հարձակումն էր Միացյալ Նահանգների Հավայան կղզիներում գտնվող Պերլ Հարբորի ռազմական հանգրվանի վրա: Դրանով իսկ ստիպելով, որ հաջորդ օրը Միացյալ Նահանգները պաշտոնապես պատերազմ հայտարարեն Ճապոնիային: Ապա խոսնակը ներկայացրեց ռմբակոծման արդյունքում ԱՄՆ արևմտյան ափի ճապոնական ծագմամբ քաղաքացիների, դեպի երկրի խորքը տարհանման և տեղափոխման պատմությունը: Ավելի քան 120 հազար քաղաքացիներ բռնի ուժով տարհանվեցին իրենց բնակավայրերից:

Դասախոսությանը, որն ավարտվեց աշխուժ հարց ուպատասխանի հնարավորությամբ, ներկա էին տարբեր կրթական հաստատությունների մոտ 20 ուսանողներ: Ի հավելումն, ամերիկյան անկյունը կկազմակերպի նաև ԱՄՆ դեսպանատան տեղեկատվական ռեսուրսների կենտրոնի կողմից տրամադրված «Snow Falling on Cedars» (1999թ.) ֆիլմի ցուցադրությունը, որը նվիրված է նույն թեմային:

Լուսանկարներ

Այլ Անկյուններում

18.02.2012 1:00pmԲուսակերությունը Միացյալ Նահանգներում
Շաբաթ, փետրվարի 18-ին ժամը 13:00-ին հրավիրում ենք մասնակցելու Երևանի ամերիկյան անկյան «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի հերթական դասախոսությանը:
31.01.2012 12:00amՍտենլի Քրեմերի Քամին ժառանգածը ֆիլմը ցուցադրվեց Գյումրու ամերիկյան անկյունում
2012-ի Հունվարի 30-ին ԱՄՆ դեսպանատան տեղեկատվական ռեսուրսների կենտրոնը Գյումրու ամերիկյան անկյան հետ համատեղ կազմակերպել էր Ստենլի Քրեմերի «Քամին ժառանգածը» ֆիլմի քննարկում, որը վարում էր դեսպանատան իրավական խորհրդատու Ստիվ Քեսլերը:
24.01.2012 12:00amՄիջոցառում նվիրված Միջազգային ստեղծագործական գրավոր աշխատանքների և բանաստեղծական արվեստի մրցույթին
Հունվարի 23-ին Գյումրու ամերիկյան անկյունը Խաղաղության կորպուսի կամավորների հետ համատեղ կազմակերպեց Միջազգային ստեղծագործական գրավոր աշխատանքների և բանաստեղծական արվեստի մրցույթի վերաբերյալ միջոցառում:
17.01.2012 12:00amԴեսպան ուսանողների ծրագրի դասախոսությունը Գյումրիում
Հունվարի 16-ին Գյումրու ամերիկյան անկյունը Ամերիկյան Խորհրդների հետ համատեղ կազմակերպեց «Դեսպան ուսանողների» ծրագրի դասախոսություն: Դասախոսությունը վարեց Հասմիկ Տանապետյանը՝ Շիրակի մարզի ԱՄՆ Դեսպան ուսանող ծրագրի ներկայացուցիչը: