Միջոցառումներ
Դասախոսություն Սմիթսոնյան ինստիտուտի մասին
2:00pm 03.03.2010
2010 թ. մարտի 3-ին Վանաձորի ամերիկյան անկյանում տեղի ունեցավ «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի հերթական դասախոսությունը: «Սմիթսոնյան ինստիտուտը» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ ամերիկյան դեսպանության ընդհանուր բաժնի աշխատակից Ելենա Սոնը:
Ելենա Սոնը ներկայացրեց Սմիթսոնյան ինստիտուտի պատմությունը: Այն հիմնադրվել է բրիտանացի գիտնական Ջեյմս Սմիթսոնի (1765-1829) կտակի համաձայն: Սմիթսոնը կտակել էր, որ եթե իր եղբորորդին անժառանգ մահանա, ապա Սմիթսոնյան կալվածքը փոխանցվի Միացյալ Նահանգների կառավարությանը: Հետաքրքրական է այն փաստը, որ Սմիթսոնը երբեք չի այցելել Միացյալ Նահանգներ: 1843թ. Կոնգրեսը Սմիթսոնյան ինստիտուտը ճանաչեց որպես հասարակական/մասնավոր ընկերություն: Սմիթսոնյան ինստիտուտը կրթական և գիտահետազոտական կենտրոն է, որը ներառում է Նյու Յորքի, Վիրջինիայի, Պանամայի տարածքները: Ինստիտուտի հավաքածուն ունի ավելի քան 136 միլիոն թանգարանային նմուշ: Դասախոսությունը հետաքրքիր էր և ուղեկցվում էր բազմաթիվ լուսանկարներով:
Դասախոսությանը հաջորդեց աշխույժ հարց ու պատասխան: Շուրջ 16 մասնակիցներ տեղական համալսարաններից բազմապիսի հարցեր հնչեցրեցին և շատ բան սովորեցին Սմիթսոնյան ինստիտուտի մասին:
Այլ Անկյուններում
| 18.02.2012 1:00pm | Բուսակերությունը Միացյալ Նահանգներում Շաբաթ, փետրվարի 18-ին ժամը 13:00-ին հրավիրում ենք մասնակցելու Երևանի ամերիկյան անկյան «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի հերթական դասախոսությանը: |
| 31.01.2012 12:00am | Ստենլի Քրեմերի Քամին ժառանգածը ֆիլմը ցուցադրվեց Գյումրու ամերիկյան անկյունում 2012-ի Հունվարի 30-ին ԱՄՆ դեսպանատան տեղեկատվական ռեսուրսների կենտրոնը Գյումրու ամերիկյան անկյան հետ համատեղ կազմակերպել էր Ստենլի Քրեմերի «Քամին ժառանգածը» ֆիլմի քննարկում, որը վարում էր դեսպանատան իրավական խորհրդատու Ստիվ Քեսլերը: |
| 24.01.2012 12:00am | Միջոցառում նվիրված Միջազգային ստեղծագործական գրավոր աշխատանքների և բանաստեղծական արվեստի մրցույթին Հունվարի 23-ին Գյումրու ամերիկյան անկյունը Խաղաղության կորպուսի կամավորների հետ համատեղ կազմակերպեց Միջազգային ստեղծագործական գրավոր աշխատանքների և բանաստեղծական արվեստի մրցույթի վերաբերյալ միջոցառում: |
| 17.01.2012 12:00am | Դեսպան ուսանողների ծրագրի դասախոսությունը Գյումրիում Հունվարի 16-ին Գյումրու ամերիկյան անկյունը Ամերիկյան Խորհրդների հետ համատեղ կազմակերպեց «Դեսպան ուսանողների» ծրագրի դասախոսություն: Դասախոսությունը վարեց Հասմիկ Տանապետյանը՝ Շիրակի մարզի ԱՄՆ Դեսպան ուսանող ծրագրի ներկայացուցիչը: |