Միջոցառումներ
Բիթերի գրականությունը 1950-ական թվականների Ամերիկայում
2:30pm 05.05.2010
2010թ. մայիսի 5-ին Վանաձորի ամերիկյան անկյունում կազմակերպվեց "Ամերիկացիները ամերիկյան անկյունում" շարքի հերթական հրապարակային դասախոսությունը "Բիթերի գրականությունը 1950-ական թվականների Ամերիկայում" թեմայով: Այն ներկայացրեց ԱՄՆ դեսպանության քաղաքական-տնտեսական բաժնի աշխատակից Չարլզ Լոբդելը:
Չարլզ Լոբդելը ներկայացրեց, որ Բիթերի սերունդը մի տերմին է, որը բնութագրում է մի խումբ ամերիկացի գրողների, ովքեր 1950-ական թվականներին հայտնի էին: Նրանց մշակութային առանձնահատկությունը այն էր , որ նրանք գրում էին այն ամենի մասին` ինչից ոգեշնչված էին (հետագայում երբեմն կոչվում էին "բիթնիկներ"): Բիթական մշակույթի հիմնական տարրերը ներառում էին մատերիալիզմի մերժողականություն, թմրանյութերի փորձարկումներ, ոչ ավանդական սեքսուալ դրսևորումներ և հետաքրքրություն դեպի արևելյան կրոնները:
Բիթերի խոշոր գործերից են Ալեն Գինսբերգի "Ոռնոց" 1956թ., Վիլիամ Ս. Բորրոյի "Մերկ նախաճաշ" (1959) և Ջեկ Քերուակի "Ճանապարհի վրա" (1957) ստեղծագործությունները:
Եվ "Ոռնոցը" և "Մերկ նախաճաշը" անպատկառության մեղադրանքով դատական հետապնդման ենթարկվեցին (տես Վիքիպեդիայի Naked Lunch հոդվածը), որն ի վերջո օգնեց սահմանափակումներից ազատել այն ամենը, ինչը կարող էր տպագրվել Միացյալ Նահանգներում:
"Ճանապարհի վրա" ստեղծագործության մեջ, Քերուակի ընկեր`Նիլ Քասադին, վերածվեց երիտասարդական մշակույթի հերոսի: Բիթ սերնդի անդամները արագորեն նոր բոհեմականների համբավ ձեռք բերեցին և հռչակվեցին որպես կանոնների չենթարկվող և ինքնաբուխ ստեղծագործողներ:
Թեմայի քննարկումը շատ հարցադրումների տեղիք տվեց: Դասախոսությանը ներկա էին Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի, Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի և Մխիթար Գոշի անվան համալսարանի ավելի քան 25 ուսանողներ:
Այլ Անկյուններում
| 18.02.2012 1:00pm | Բուսակերությունը Միացյալ Նահանգներում Շաբաթ, փետրվարի 18-ին ժամը 13:00-ին հրավիրում ենք մասնակցելու Երևանի ամերիկյան անկյան «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի հերթական դասախոսությանը: |
| 31.01.2012 12:00am | Ստենլի Քրեմերի Քամին ժառանգածը ֆիլմը ցուցադրվեց Գյումրու ամերիկյան անկյունում 2012-ի Հունվարի 30-ին ԱՄՆ դեսպանատան տեղեկատվական ռեսուրսների կենտրոնը Գյումրու ամերիկյան անկյան հետ համատեղ կազմակերպել էր Ստենլի Քրեմերի «Քամին ժառանգածը» ֆիլմի քննարկում, որը վարում էր դեսպանատան իրավական խորհրդատու Ստիվ Քեսլերը: |
| 24.01.2012 12:00am | Միջոցառում նվիրված Միջազգային ստեղծագործական գրավոր աշխատանքների և բանաստեղծական արվեստի մրցույթին Հունվարի 23-ին Գյումրու ամերիկյան անկյունը Խաղաղության կորպուսի կամավորների հետ համատեղ կազմակերպեց Միջազգային ստեղծագործական գրավոր աշխատանքների և բանաստեղծական արվեստի մրցույթի վերաբերյալ միջոցառում: |
| 17.01.2012 12:00am | Դեսպան ուսանողների ծրագրի դասախոսությունը Գյումրիում Հունվարի 16-ին Գյումրու ամերիկյան անկյունը Ամերիկյան Խորհրդների հետ համատեղ կազմակերպեց «Դեսպան ուսանողների» ծրագրի դասախոսություն: Դասախոսությունը վարեց Հասմիկ Տանապետյանը՝ Շիրակի մարզի ԱՄՆ Դեսպան ուսանող ծրագրի ներկայացուցիչը: |