American Corner Vanadzor

Միջոցառումներ

Պատմությունը և ֆիլմերը. Ամերիկան խորհրդային աչքերով

2:30pm 07.12.2011

2011 դեկտեմբերի 7-ին Վանաձորի ամերիկյան անկյունում Ֆուլբրայթ փոխանակային ծրագրի դասախոս Սթիվեն Յուսիթալոն ամերիկյան ֆիլմերի դիտման հետաքրքիր տարբերակ առաջարկեց՝ "Պատմություն և ֆիլմ. Ամերիկան խորհրդային աչքերով" խորագրով:

Սթիվենը մի քանի օրինակներ ներկայացրեց ռուսական 1920-1930-ական թթ. ֆիլմերից, որոնցից են Լեվ Կուլեշովի "Պարոն Վեսթի արտասովոր արկածները բոլշևիկների երկրում" (1924), Գրիգորի Ալեքսանդրովի "Կրկես" (1936) և Ալեքսեյ Բալաբանովի "Եղբայր 2" (2000) ֆիլմերը:

Խոսնակը ներկայացրեց, թե ինչպես էր օգտագործվում առավելապես սուբյեկտիվ քարոզչությունը, դիտողին մտածված կերպով մոլորության մեջ գցելու նպատակով: Դասախոսության ընթացքում Սթիվենը ներկայացրեց ռուսական կինոյի զարգացումը, այնպիսի ռեժիսորների ներդրումը, ինչպիսիք էին Ջիգա Վետրովը և Սերգեյ Էյզենշտեյնը, ովքեր զգալի ազդեցություն են ունեցել մոտիվացիոն ֆիլմերը որպես քարոզչություն մատուցելու գործում:

Դասախոսությունը փաստեց, որ սառը պատերազմը միաժամանակ մշակութային պայքար էր սովետների երկրի և ԱՄՆ-ի միջև, որը հետամուտ էր ֆիլմի քարոզչության գործածությամբ լսարանին ցույց տալ, որ կյանքն ավելի լավ է իրենց երկրում: Սթիվենի դասախոսությունը լավ ընդունվեց համալսարանի ուսանող լսարանի և այլ հետաքրքրված անձանց կողմից:

Լուսանկարներ

Այլ Անկյուններում

23.05.2012 2:30pmՔլարա Բարթոն՝ ամերիկացի հերոս
Չորեքշաբթի, մայիսի 23-ին ժամը 14:30-ին, հրավիրում ենք մասնակցելու Երևանի ամերիկյան անկյան «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի «Քլարա Բարթոն՝ ամերիկացի հերոս» խորագրով դասախոսությանը:
19.05.2012 1:00pmԿյանքը ամերիկյան հարավում. գոյատևման ուղեցույց
Շաբաթ, մայիսի 19-ին ժամը 13:00-ին հրավիրում ենք մասնակցելու Երևանի ամերիկյան անկյան «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի հերթական դասախոսությանը: «Կյանքը ամերիկյան հարավում. գոյատևման ուղեցույց» թեմայով :
16.05.2012 2:30pmՀամալսարանից դեպի անձնական կարիերա. ուսումնառությունն ավարտելուց հետո աշխատանք գտնելը ԱՄՆ-ում
Չորեքշաբթի, մայիսի 16-ին ժամը 14:30-ին հրավիրում ենք մասնակցելու Երևանի ամերիկյան անկյան «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի հերթական դասախոսությանը:
15.05.2012 2:30pmԱնգլերեն լեզվի դասընթացի ավարտական միջոցառում
Մայիսի 15-ին Երևանի ամերիկյան անկյունում տեղի ունեցավ անգլերեն լեզվի դասընթացն ավարտած երիտասարդների ավարտական միջացառումը: