American Corner Vanadzor

Միջոցառումներ

Այլ միջոցառումներ

21.03.2012 1:30pmԾանոթություն Վանաձորի ամերիկյան անկյան հետ
2012-ի մարտի 21-ին Լոռու մարզային գրադարանի ընթերցողական հատուկ խմբերի հետ աշխատանքների և սպասարկման բաժնի վարիչ Անիցա Գենջյանը, Վանաձորի մանկատան փոխտնօրեն Մանանա Կարախանյանը և դաստիարակ Էլյա Չիլինգարյանը, Վանաձորի մանկատան շուրջ 20 երեխաների հետ միասին այցելեցին Վանաձորի ամերիկյան անկյուն:
31.10.2009 2:30pmՎանաձորի ամերիկյան անկյունում նշվեց Halloween-ը
2009թ. հոկտեմբերի 31-ին, Վանաձորի ավագ դպրոցի եւ համալսարանի 14 ավարտական կուրսի ուսանողներ հավաքվեցին ամերիկյան Անկյունում՝ նշելու ամերիկյան Հալոուին տոնը:
19.08.2009 9:00amԱմերիկյան անկյունների չորրոդ տարեկան աշխատաժողովը
2009 թ-ի օգոստոսի 18-20-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հյուրընկալել էր Հայաստանի ամերիկյան անկյունների չորրորդ տարեկան ժողովը, որը տեղի ունեցավ Դիլիջանում:
02.04.2008 4:00pmԿառլոս Կաստանեդան և անսահմանության սառնությունը. մի սիրո պատմություն
2008-ի ապրիլի 2-ին Վանաձորի ամերիկյան անկյունում կազմակերպվեց “Կառլոս Կաստանեդան և անսահմանության սառնությունը. մի սիրո պատմություն” խորագրով ոչ-ֆորմալ զրույց-հանդիպում նվիրված ամերիկացի գրող, մարդաբան Կառլոս Կաստանեդաին:
01.10.2007 12:05pmՀայաստանի ամերիկյան անկյունների երկրորդ տարեկան աշխատաժողովը
Ամերիկյան անկյունների տասը համակարգողներ և գրադարանների տնօրեններ մասնակցեցին սեպտեմբերի 26-28-ին Ծաղկաձորում անցկացված երկօրյա տարեկան աշխատաժողովին:
12.09.2007 2:50pmԱՄՆ դեսպանատան աջակցությամբ Հայաստանում բացվեց Վանաձորի ամերիկյան անկյունը
Սեպեմբերի 12-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ պաշտոնապես բացվեց Վանաձորի ամերիկյան անկյունը: ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռուդոլֆ Վ Պերինան իր խոսքում նշեց. <br /> Այս անկյունը Վանաձորի և Լոռու մարզի բնակիչներին հնարավորություն կտա օգտվել բազմազան ռեսուրսներից, որ առկա են ամերիկյան անկյունում` օգնելով խորացնել Հայաստանի ու Ամերիկայի միջև երկխոսությունը և փոխըմբռնումը
21.08.2007 1:00pmԱռաջին միջոցառումը Վանաձորի ամերիկյան անկյունում
2007 թվականի օգոստոսի 21-ին Լոռու մարզային գրադարանում կազմակերպվել էր միջոցառում Ճանաչենք մեր իրավունքները խորագրով: Խաչվող ուղիներ հասարակական կազմակերպության շահառու 20 երեխաներ եւ երիտասարդներ հրավիրվել էին նորաբաց ամերիկյան անկյան գործունեության եւ նպատակների մասին մանրամասն տեղեկատվություն ստանալու, ինչպես նաեւ Իրավունքի այբբուբեն ֆիլմաշարը դիտելու համար:
08.08.2007 11:00amՆոր ամերիկյան անկյան աշխատակիցները վերապատրաստվեցին Վանաձորում
2007-ի օգոստոսի 8-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանության տեղեկատվական ռեսուրսների կենտրոնի տնօրեն Ներսես Հայրապետյանը էլեկտրոնային գրացուցակներին նվիրված հատուկ վերապատրաստում անցկացրեց Վանաձորի ամերիկյան անկյան աշխատակիցների համար:
 1 | 2>>>>>

Այլ Անկյուններում

23.05.2012 2:30pmՔլարա Բարթոն՝ ամերիկացի հերոս
Չորեքշաբթի, մայիսի 23-ին ժամը 14:30-ին, հրավիրում ենք մասնակցելու Երևանի ամերիկյան անկյան «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի «Քլարա Բարթոն՝ ամերիկացի հերոս» խորագրով դասախոսությանը:
19.05.2012 1:00pmԿյանքը ամերիկյան հարավում. գոյատևման ուղեցույց
Շաբաթ, մայիսի 19-ին ժամը 13:00-ին հրավիրում ենք մասնակցելու Երևանի ամերիկյան անկյան «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի հերթական դասախոսությանը: «Կյանքը ամերիկյան հարավում. գոյատևման ուղեցույց» թեմայով :
16.05.2012 2:30pmՀամալսարանից դեպի անձնական կարիերա. ուսումնառությունն ավարտելուց հետո աշխատանք գտնելը ԱՄՆ-ում
Չորեքշաբթի, մայիսի 16-ին ժամը 14:30-ին հրավիրում ենք մասնակցելու Երևանի ամերիկյան անկյան «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի հերթական դասախոսությանը:
15.05.2012 2:30pmԱնգլերեն լեզվի դասընթացի ավարտական միջոցառում
Մայիսի 15-ին Երևանի ամերիկյան անկյունում տեղի ունեցավ անգլերեն լեզվի դասընթացն ավարտած երիտասարդների ավարտական միջացառումը: