Ծառայություններ
Ծառայություններ | Օգտվելու կարգը
Ամերիկյան անկյունները Հայաստանում մատուցում են հանրային ծառայություններ և տեղեկատվություն Միացյալ Նահանգների վերաբերյալ: Վանաձորի ամերիկյան անկյունը հյուրընկալում է ամերիկյան խոսնակների դասախոսություններ, աշխատաժողովներ և սեմինարներ: Այստեղ կազմակերպվում են նաև սեփական նախաձեռնությամբ կազմակերպվող ամերիկյան ֆիլմերի դիտումներ և անգլերենի դասեր:Վանաձորի ամերիկյան անկյան գործունեության հիմնական ուղղություններն են`
• գրադարանային ծառայությունների մատուցում,
• Միացյալ Նահանգների մասին թարմ և արժանահավատ տեղեկատվության աղբյուրների օգտագործման ապահովում,
• դասախոսությունների, բանավեճերի և պաստառների ցուցադրության կազմակերպում,
• Միացյալ Նահանգներում կրթությունը շարունակել ցանկացող ուսանողների կրթական խորհրդատվության մատուցում:
| 01.02.2012 1:00pm | Կքաղես փոթորիկ Հարգելի բարեկամներ, Փետրվարի 1-ին ժամը 13:00-ին հրավիրում ենք մասնակցելու Սթենլի Կրամերի ''Կքաղես փոթորիկ'' ֆիլմի դիտւմ-քննարկմանը: |
| 07.12.2011 2:30pm | Պատմությունը և ֆիլմերը. Ամերիկան խորհրդային աչքերով 2011 դեկտեմբերի 7-ին Վանաձորի ամերիկյան անկյունում Ֆուլբրայթ փոխանակային ծրագրի դասախոս Սթիվեն Յուսիթալոն ամերիկյան ֆիլմերի դիտման հետաքրքիր տարբերակ առաջարկեց՝ «Պատմություն և ֆիլմ. Ամերիկան խորհրդային աչքերով» խորագրով: |
| 09.11.2011 2:30pm | Խնդրահենք ուսուցում 2011-ի նոյեմբերի 9-ին "Ամերիկացիները ամերիկյան անկյունում" միջոցառումների շարքի շրջանակներում հերթական դասախոսությամբ հանդես եկավ ԱՄՆ Ֆուլբրայթ փոխանակային ծրագրի դասախոս Ջեյն Գրինվուդը: |
| 05.09.2011 2:00pm | Հայաստանի քրեական դատավարության օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները 2011-ի հոկտեմբերի 5-ին, «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» միջոցառումների շարքի շրջանակներում հերթական դասախոսությամբ հանդես եկավ ամերիկյան դեսպանության իրավախորհրդատու Սթիվ Կեսլերը: |