Ծառայություններ
Ծառայություններ | Օգտվելու կարգը
Վանաձորի ամերիկյան անկյուն
Ինտերնետից օգտվելու կանոններ
Ինտերնետից օգտվելու կանոններ
Վանաձորի Ամերիկյան անկյունը /ՎԱԱ/ ապահովում է ազատ և անվճար մուտք դեպի տեղատվական, կրթական, ճանաչողական և մշակութային ռեսուրսներ իր օգտվողների համար` անկախ նրանց տարիքից և հասարակական դիրքից: ԱԱ աշխատակիցները կպատասխանեն Ձեր հարցերին, և եթե անհրաժեշտ է, կօգնեն Ձեզ նավարկելու ինտերնետում:
Ժամանակի սահմանափակումը
Համակարգիչները մատչելի են «Ով առաջինը կներկայանա, նրան էլ առաջինը կսպասարկեն» սկզբունքով: Եթե սպասողներ կան, համակարգչից օգտվելը սահմանափակվում է մեկ ժամ տևողությամբ: Համակարգչից օտվելու համար կարելի է նախապես գրանցվել (0322) 2-16-72 հեռախոսահամարով: Բոլոր օգտվողների համար համակարգիչների մատչելիությունն առավելագույնս ապահովելու նկատառումով ինտերնետից թույլատրվում է օգտվել օրական ոչ ավել քան 2 ժամ` անկախ թե քանի համակարգիչ է տվյալ պահին զբաղեցված:
Էլեկտրոնային փոստ
ՎԱԱ էլեկտրոնային փոստի անհատական հասցեներ չի տրամադրում: Ձեր նամակագրության համար Դուք կարող եք գործածել էլեկտրոնային փոստի ցանկացած առցանց հասցե:
Տվյալների ներլցնումը
Դուք կարող եք օգտագործել ճկուն սկավառակներ և ֆլաշ փոխակերպիչներ: Ինտերնետից ստացված ֆայլերը կարելի է ներլցնել կամ առաքել էլեկտրոնային փոսով:
Դուք չեք կարող.
* Օգտագործել ՎԱԱ համակարգիչները գրադարանային կամ այլ համակարգչային ցանցեր կամ համակարգեր չարտոնված մուտքի համար,
* փորձ անել վնասելու համակարգչային սարքավորումները կամ ծրագրային ապահովումը,
* փորձ անել խափանելու համակարգչային ցանցի աշխատունակությունը,
* համակարգիչները գործածել ապօրինի և քրեական նպատակով,
* օգտվել ինտերնետային խաղերից և զրուցատեղերից,
* օգտվել համակարգչից միաժամանակ երկուսից ավելի հոգով,
* այցելել ՎԱԱ նպատակին անհարիր բովանդակությամբ վեբ կայքեր:
Պատժամիջոցներ
Ինտերնետի կայաններից օգտվելու սույն կանոնների խախտման պատճառով ՎԱԱ օգտվողը կարող է զրկվել այդ իրավունքից մինչև մեկ ամիս ժամանակով: Կանոնների խախտում նկատելիս ՎԱԱ իրավունք է վերապահում ցանկացած պահի ընդհատել ինտերնետից օգտվելը: ՎԱԱ օգտվելու կանոնների հաճախակի խախտումը կարող է հանգեցնել օգտվողի իրավունքի մշտական դադարեցման:
Շնորհակալություն Վանաձորի ամերիկյան անկյան համակարգիչներից
օգտվելու կանոնները հարգելու համար:
օգտվելու կանոնները հարգելու համար:
| 11.05.2012 2:30pm | Ամերիկայի ազգային արգելոցները Հարգելի բարեկամներ, Մայիսի 11-ին ժամը 14:30-ին հրավիրում ենք մասնակցելու Վանաձորի ամերիկյան անկյան «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի հերթական դասախոսությանը: |
| 04.04.2012 2:30pm | Չիկագո. Ամերիկայի երկրորդ քաղաքը Հարգելի բարեկամներ, Ապրիլի 4-ին ժամը 14:30-ին հրավիրում ենք մասնակցելու Վանաձորի ամերիկյան անկյան ''Ամերիկացիները ամերիկյան անկյունում'' շարքի հերթական դասախոսությանը: |
| 21.03.2012 1:30pm | Ծանոթություն Վանաձորի ամերիկյան անկյան հետ 2012-ի մարտի 21-ին Լոռու մարզային գրադարանի ընթերցողական հատուկ խմբերի հետ աշխատանքների և սպասարկման բաժնի վարիչ Անիցա Գենջյանը, Վանաձորի մանկատան փոխտնօրեն Մանանա Կարախանյանը և դաստիարակ Էլյա Չիլինգարյանը, Վանաձորի մանկատան շուրջ 20 երեխաների հետ միասին այցելեցին Վանաձորի ամերիկյան անկյուն: |
| 19.03.2012 2:00pm | Ասա քո խոսքն ընդդեմ ռասիզմի Մարտի 21-ը ողջ աշխարհում նշվում է որպես ռասայական խտրականության բոլոր ձևերի դեմ պայքարի միջազգային օր` սահմանված ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից 1966 թվականին: |